19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սրանց լպրծուն որդիները «կայֆավատ» են լինում բարերում. արյունոտ միջադեպ կարաոկեում /ֆոտո/

Այս գիշեր Երևանի կարաոկե-բարերից մեկում տեղի է ունեցել արյունոտ ծեծկռտուք: Կարաոկեի աստիճանները արյան մեջ կորած են: Henaran.am-ին հաջողվել է պարզել, որ արյունոտ միջադեպի մասնակիցներից մեկը հայտնի պաշտոնյայի որդի է: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ծեծկռտուքի գլխավոր հերոսներն այնքան գինովցած ու տաքացած են եղել, որ անգամ չեն ենթարկվել ոստիկաններին, ինչը ստիպել է վերջիններիս «քոթակել» դրանց:

Նկատենք, տեղի ունեցածի մեջ կա նաև հասարակությանը մտահոգող բաղադրիչ: Կատարվածը ոչ թե ողբերգություն է, այլ զավեշտ, որը վիրավորում է  այս օրերին  սահմանին կանգնած հայորդիներին եւ ողջ հասարակությանը: Վիրավորում է այն բոլոր սուրբ տղաների հիշատակը, ում առաջ հայ մարդը հավերժական խոնարհում ունի:

Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է, հայ զինվորն իր արյունն է թափում սուրբ հողի համար, հայ մայրերը աղոթք են բարձրացնում առ Աստված, մինչդեռ «քաղաքային պատերազմի» այս լպրծուն հերոսները իրար արյուն թափելով՝ «կայֆավատ»  են լինում երևանյան բարերում: Henaran.am-ը առայժմ զերծ է մնում անուններ հրապարակելուց` սպասելով ոստիկանության արձագանքին:

13061984_938942152893579_7574126757081829497_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ