24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թուրք ե՞ք»,- հարցրեց: «Գրեթե»,- պատասխանեցի»

Թուրքական «Birgün» թերթի հոդվածագիրը պատմում է իրեն հանդիպած երկու հայերի մասին, որոնցից մեկն անասելի ատելությամբ էր լցված թուրքերի հանդեպ, իսկ մյուսն «այրվում էր» կորուսյալ հողերի կարոտից:
«1992 թվականին էր: Վարանեսի քաղաքում էինք: աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերի հետ բարեկամորեն զրուցում էինք: Մի կնոջ հետ միմյանց բարկացրեցինք, ավելի ճիշտ` նա ինձ բարկացրեց: Ուշադիր ինձ էր նայում: Հումորներիս ռեակցիա չէր տալիս: Տիկինը, երբ իմացավ, որ Թուրքիայից եմ, միանգամից ցասումով լցվեց: Բղավեց ինձ վրա: Սեղանի մոտ գտնվողները շատ զարմացան: Եվ իհարկե տիկնոջ արարքը ամոթալի համարեցին: Շատախոս կինը հայ էր, և 1915-ի համար քիչ էր մնում ինձ մեղադրեր:
Սրանից 2 տարի առաջ էր: Ամոթ էլ է ասելը, բայց Շրի Լանկայում ձմեռվա կեսին ծով էի մտել: Դուրս եկա մի գարեջուր բացեցի ու սկսեցի զրուցել ընկերոջս հետ: Մեր զրույցը լսելով` մի կին մոտեցավ մեզ:
«Թուրք ե՞ք»,- հարցրեց:
«Գրեթե»,- պատասխանեցի:
Ժպտաց ու ասաց. «Ես էլ Յոզգաթից եմ, հայ եմ, սակայն, ցավոք, Յողգաթ երբեք չեմ գնացել»:
«Իսկ որտեղից ե՞ք, այսքան լավ թուրքերեն խոսում»,- հարցրեցի:
Ասաց, որ իրենք տանը թուրքերեն են խոսում:
Երկու գարեջուր խմելուց հետո աչքերն արդեն լցվել էին: Գրրկախառնվեցինք, էլեկտրոնային հասցեներով փոխանակվեցինք:
. . . Երկուսն էլ հայ էին: Թե առաջինի իռացիոնալ և աննպատակ ատելությունը և թե երկրորդի մետքսյա փխրուն կարոտը նույն այդ հողերի պատճառով էին»:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ