29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու ոտքից կաղում ենք … /վիդեո/

Պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է՝  պետք է իշխանություններն անեն այնպես, որ նա, ով պետության գանձարանից գումարներ է գողացել, պատժվի:

«Կան մարդիկ, ովքեր իրենց բիզնեսներով պետք է հարկային դաշտ մտնեն: Շատ բաներ կան, որ գիտենք, բայց այդ մասին չէի ուզենա խոսել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանը պետք է դիվանագիտության մեջ ուժեղ լինի, որ հայ զինվորն ավելի պաշտպանված զգա իրեն ու նրա տարած հաղթանակն ամրագրվի դիվանագիտական դաշտում:

«Մենք երկու ոտքից կաղում ենք դիվանագիտական պատերազմի դաշտում: Մեր դիվանագիտությունը ոչ միայն չի կարողանում պաշտպանել մեր զինվորական գործունեությունը, այլև  դրանից կիլոմետրերով հեռու է: Հստակորեն կարող ենք ասել՝ արտաքին դիվանագիտության մեջ, որով կարող ենք պաշտպանել մեր զինվորին, այդ մեխանիզմը չունենք: 1994  թվավանին հայ զինվորի հաղթանակն ամրագրվեց դիվանագիտական դաշտում: Առանց ռազմական ու դիվանագիտական միասնության՝ հնարավոր չէ հաջողությունների հասնել», – ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ