19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրհնված խաչեր՝ վարորդներին /վիդեո/

Այս տարի Ս. Խաչի երևման տոնը համընկել է ապրիլի 24-ին: Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն այս անգամ Խաչի քարոզ ծրագիրը կիրականացնեն այսօր՝ ապրիլի 22-ին:

Լրագրողների հետ զրույցում Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ Արարատյան Հայրապետական  թեմի երիտասարդները օրհնված խաչեր և աղոթագրքեր են բաժանելու  Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ հավաքելով աչքաուլունքները:

Քահանան տեղեկացրեց, որ այս քարոզի շնորհիվ վերջին տարիներին, անգամ,  խանութներում են պակասել աչքաուլունքները:

Henaran.am-ի հարցին, թե եղել է դեպք, որ խաչը չեն ընդունել Տեր Պետրոսը պատասխանեց.« Դժբախտաբար եղել է նման դեպք, բայց մենք աշխատել ենք բացատրել ու ասել ենք՝ Աստված Ձեր հեզ: Եղել են նաև դեպքեր, երբ վարորդը այդ օրը աշխատանքի չի եղել ու տեղեկանալով քարոզի մասին ինքնակամ հանձնել է աչքաուլունքը և խաչ խնդրել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ