19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն:

ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում իրանական կառավարությանը, որոնց թվում են նաեւ էներգետիկայի եւ նավթաքիմիայի նախարարությունները:

Արգելվել է նաեւ վաճառել կամ Իրան արտահանել այնպիսի ապրանք, որը կարող է օգտագործվել հրթիռա-միջուկային ծրագրերի համար կամ համապատասխան ոլորտում:

Ներկա պահին Իրանի նկատմամբ արդեն գործում է պատժամիջոցների 4 փաթեթ`  ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ:

Հոկտեմբերի սկզբին Իրանի դրամական միավորի` ռիալի արժեքն ընկավ ռեկորդային ցածր մակարդակի` այս տարվա ընթացքում կորցնելով իր արժեքի 80 տոկոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ