25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչի քարոզ՝ քաղաքային տրանսպորտում ու կանգառներում /ֆոտո/

Ս. Խաչի երևման տոնի առթիվ վաղն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Երևանի Կոմիտաս պողոտայում իրականացնելու են խաչի քարոզ. երիտասարդները խաչեր են բաժանելու երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Ժամը 15-ին երիտասարդները հավաքվելու են Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո գնալու են Կոմիտաս պողոտայի`շուկայի հարակից կանգառ:

Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ Խաչի քարոզը երեք տարի շարունակ իրականացվում է Սուրբ Խաչին նվիրված տոների առիթներով, որոնք տարվա ընթացքում չորսն են` Ս. Խաչի երևման տոն, Խաչվերաց, Վարագ Սուրբ խաչի և Գյուտ խաչի:

Երիտասարդները այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը: Նրանց այս ծրագրի արդյունքով քաղաքային տրանսպորտի շատ մեքենաներում աչքուլունքների փոխարեն խաչեր են կախված: Վարորդներն իրենք էլ սիրով ընդունում են նվերը:

Սուրբ Խաչի երևման տոն

Այս տարի Ս. Խաչի երևման տոնը ըստ եկեղեցական տոնացույցի նշվելու է ապրիլի 24-ին: Այն Երուսաղեմում Ս. Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ընթացքում, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատիկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

e9f23e66-8ff2-4ada-9ef3-07183b769e57

4ec0102c-4a43-4024-a614-9ecb02485796

9768f82d-01a5-4f46-a0ce-d4b8996bc5c7

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ