20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապրիլի 24-ին Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք կանցկացվի

Ապրիլի 24-ին Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցված ակցիաներ՝ նվիրված Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանն աջակցելուն՝ ապագայում ցեղասպանության կրկնվելուց խուսափելու համար:

Ժամը 12:00-ին պիկետ կանցկացվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ժամը 14:00-ին «Կրասնոպրեսնեյսկայա զաստավա» հրապարակում՝ մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մերձակայքում տեղի կունենա Ռուսաստանի հասարակայնության քաղաքային հանրահավաքը՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Ռուս-հայկական համագործակցության, Արեւմտահայերի հայրենակցական միության, Մոսկվայի հայ համայնքի, Ռուսաստանի ջավախքահայերի, «Արարատ» մշ ակութային-լուսավորչական ընկերության, Ռուսաստանի հասարակական ու քաղաքական միավորումների, մտավորականության եւ երիտասարդության մասնակցությամբ: Մասնակցելու են հրավիրվում բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ