16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՛չ թուրքական ապրանքներին.մենք զինում ենք մեր թշնամուն /վիդեո/

Մի խումբ երիտասարդներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան:

«Թուրքիա+Ադրբեջան = է երկու երկիր՝ մեկ թշնամի» բովանդակությամբ պաստառներով երիտասարդները կառավարությունից պահանջում էին, որպեսզի մեր գումարներով չլցնենք Թուրքիայի բյուջեն:

Նրանք դիմում նրեկայացրեցին կառավարություն՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ:Մասնավորապես պահանջում են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից:

«Հայաստանում նաև ադրբեջանական ապրանքներ կան: Այդ ամենը պետք է կանխվի օրենքով: Մենք հասկանում ենք, որ կան շատ մարդիկ, որ իրենց օրվա հացը վաստակում են Թուրքիայից բերված ապրանքների առևտրով:Բայց հերիք է գնենք թուրքական աղբը, քանի որ նրանք կարող են բակտերիական պատերազմ վարել»,- նշեց  «Հանուն օրենքի» ՀԿ անդամ Ծովինար Կաստանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ