19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Ցեղասպանության խնդրից. Գևորգ Մելքոնյան

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ գործողություններին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ սովորաբար Ադրբեջանը հենց ապրիլ ամսին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը:

«Դա արվում է Թուրքիայի հորդորով, որպեսզի սահմանային լարվածությունն ակտիվացնելով՝ շեղի միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից  և սևեռվի Արցախի խնդրին: Արցախի նկատմամբ իրականացրած այս ագրեսիան  տեղավորվում է Թուրքիայի այն քաղաքականության մեջ, որ շեղվի ուշադրությունը Ցեղասպանության խնդրից և Սիրիայի խնդրից: Այսինքն` փորձում է մեկ քայլով երկու խնդիր լուծել»,-ասաց Գ. Մելքոնյանը:

Բանախոսը նաեւ իրատեսական չի համարում ակնկալել, որ ապրիլի 24-ից հետո սահմանի լարվածությունը կթուլանա, այլ ճիշտ հակառակը՝ մեծանալու միտում է նկատում. «Թեև կարծում է, որ արցախյան խնդիրը ռազմական լուծում չունի: Ինչ վերաբերում է բանակցություններում փոխզիջումային տարբերակին, ապա նա ասաց, որ ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում հանրությունը պատրաստ չէ փոխզիջումային տարբերակին»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն անրադառնալով Մելքոնյանը հավանական համարեց, որ առաջիկայում Գերմանիայի  Բունդեսթագում դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, թեև կարծելով, որ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, որ այն կընդունվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ