25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետարանի «լուսավոր» աշխատանքների շարքից

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 604 վնասված լամպ, ևս 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում: Նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային տարածք:

Ընթացքի մեջ են Քրիստափորի փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքները:

«Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ