19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Քիչ առաջ ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների քննության շրջանակներում ավարտվեցին կողմերի բացատրություններն ու  հարցուպատասխանը:

Դատարանն անցավ նյութերի հետազոտման փուլին:  Դիմող կողմը  հանդես եկավ մի շարք միջնորդություններով: Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցկաան սենյակ` քննելու միջնորդությունները:

Մինչ այդ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին զգուշացրեց, որ դատարանը մեկ օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար եւ հորդորեց նրանց պատրաստվել եզրափակիչ ելույթների:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ