25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մշակվել է զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցության կարգը

«Այժմ ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շ րջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել  համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում տվյալ ընտանիքում ՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել:  Աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկակական  աջակցությունից, օրինակ որևէ բնակավայրում  մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, ապա նրանք կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի: Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գն ահատում և ծրագիր պետք է լինի»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով ՝ խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ