25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բա էդ գողը մի էսքան մեղք չո՞ւնի. ՍԴ դատավորը անեկդոտ հիշեց

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը , որով վերջիններս վիճարկում են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները:

Այս փուլում գործով հարակից պատասխանող կողմերը` դատախազությունն ու ոստիկանությունը ներկայացնում են իրենց բացատրությունները եւ պատասխանում հարցերին:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լիազոր ներկայացուցիչ, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանին ՍԴ անդամ Կիմ Բալայանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ ընտրակաշառքի վերաբերյալ դեպքերը չեն բացահայտվել: ՍԴ անդամն այս կոնտեքստում մի անեկդոտ հիշեց.

‘’Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն հայտարարություն տալու: Իրենց ասում են, ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել։ Ասում է, որ հնարավորություն չի ունեցել։ Հարցնում են, բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ: Ասում է` դա է եղել իր հնարավորությունը։

Հարցնում են, բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար։ Ասում է, թե կներեք, իմ մեղքն է։ Ասում են, որ այդքան մեղք ունես,  դու էլ ինչի՞ ես եկել ոստիկանություն։ Ասում է` կներեք, բա էդ գողը մի էսքան մեղք չո՞ւնի’’։

ՍԴ անդամը նաեւ նկատեց, թե այլ խնդիր է, տեղի ունեցած ընտրախախտումները ազդել են ընտրությունների արդյունքի վրա  թե ոչ , բայց որ խախտումները եղել են՝ նա ակնհայտ համարեց։

‘’Հայտնաբերման առումով, չե՞ք կարծում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս ընտրախախտումներ, ինչը մեծ վնաս է հասցնում մեր հասարակությանը եւ պետությանը’’,-շարունակեց իր հարցը ՍԴ դատավորը։

Ոստիկանության ներկայացուցիչը արձագանքեց. ’’Մի այլ առակ էլ կա` դուռդ փակ պահիր , հարեւանիդ գողի տեղ մի դիր’’: 

Թաթուլ Պետրոսյանն ասաց, որ խոսքը համակարգային բնույթի խախտումների մասին չէ: Բացի այս, ինչպես շեշտեց ոստիկանության ներկայացուցիչը, կաշառքն իր բնույթով լատենտային հանցագործությունների թվին է պատկանում:

‘’Տվողը եւ վերցնողը երկուսն էլ շահագրգիռ կողմեր են, բայց պատկերացրեք, որ  եթե հաղորդում տվող անձը կամ լրատվամիջոցը չի փորձում իր ձեռքում եղած տեղեկատվությունը հաղորդել, արդյունքը այսպես ասած այդքան էլ դրական չենք կարող լինել’’: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ