25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավրովը Հայաստան է գալիս կոնկրետ առաջարկներով /վիդեո/

Այսօր կեսօրն անց Երեւանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՄԽ համանախագահող երկրներից ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ուղերձները պաշտոնական մակարդակով հայտնի կլինեն թերեւս միայն ամենաբարձր մակարդակներում: Մինչ այդ հանրային-քաղաքական շրջանակներն ու մամուլը շարունակում է վերլուծել. Ղարաբաղաադրբեջանական սահմանին 4-օրյա պատերազմին հետեւած մոսկովյան միջամտությամբ հրադադարից հետո ԼՂ կարգավորման շուրջ տարատեսակ ազդակներ են շրջանառվում մասնավորապես ռուսական մամուլում: Ինչ է բերում իր հետ Սերգեյ Լավրովը եւ ինչ կտանի Երեւանի, հաշվի առնելով ռուսական ԶԼՄ-ների դաշտ նետած տեղեկատվությունը խնդրի կարգավորման սկզբունքների եւ փաստաթղթերի շուրջ:  Henaran.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն է:

‹‹Դրան ճշգրիտ գնահատականներ չեմ կարող տալ, քանի որ  այդ արձագանքը ճշգրիտ չէր: Այդտեղ երևում են ոչ թե հարցի լուծման էլեմենտրները, այլ այն, որ Ռուսաստանը պատրաստ է արագ ժամանակահատվածում լուծումներ ներկայացնել››:

Արամ Մանուկյանն ընդգծեց՝ Ռուսաստանը նախաձեռնությունն իր ձեռք է վերցրել եռանախագահության մեջ:

‹‹Մասնավորապես, այդ կոնտեքստում է դիտվում նաև Լավրովի այցելությունը Հայաստան: Ես կարծում եմ՝ նա գալիս է ՝ կոնկտետ առաջարկներով››:

Մեր հարցին, թե հայկական կողմն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այդ հանդիպումից, Արամ Մանուկյանն ասաց. ‹‹Ինձ թվում է՝ պիտի հետևողական լինենք ու փորձենք պահպանել եռանախագահության ֆորմատը: Ոչ մեկը չի կարող ասել, որ դրանք վնաս են բերել մեր երկրին կամ խաղաղության գործընթացին: Բնականաբար, ունենք-չուզենք, հաշվի ենք առնելու Ռուսաստանի դերի բարձրացումը՝ այս տարածաշրջանում խնդիրները լուծելու առումով: Դրանք գործոններ են, որոնց հետ պիտի հաշվի նստենք: Պետք է ներկայացնենք մեր ցանկությունները, բայց ռեալ իրավիճակն էլ պետք է հաշվի առնենք: Տարիների ընթցքում Ղարաբաղի հարցի շուրջ մեր հակառակորդներն ավելացել են, համախոհներն էլ՝ պակասել: Չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, բայց դա, ցավոք, այդպես է››:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ