25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԴ-ում էպոսագետի մասին հարց հնչեց

“Ժառանգության” պատգամավոր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ՍԴ-ում  Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց, թե  Սերժ Սարգսյանը հանդիսանում է արդյո՞ք նախագահի թեկնածու:

Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց: Զարուհի Փոստանջյանը խնդրեց նրան նշել բոլոր թեկնածուներին, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե չի կարող, դրա համար պետք է բացել ԿԸՀ կայքը եւ ընթերցել ցանկը:

‘’Պարոն էպոսագետը այս պահին նախագահի թեկնածո՞ւ է, թե ոչ’’,- հարց ուղղեց Փոստանջյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց` հորդորելով կողմերին խոսել  ըստ էության:

Զարուհի Փոստանջյանը, սակայն, շարունակեց.’’ Նա այս պահին կալանքի տակ է: Ինչպե՞ս եք գնահատում, դա օրինակա՞ն է, թե ոչ’’:  ՍԴ նախագահը կրկին հարցը հանեց, քանի որ այն գործի քննության առարկայի վերաբերյալ չէ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ