19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ կոչերից բոլշևիզմի հոտ է գալիս. Կարինե Աճեմյան

Օլիգարխներին կուլակաթափ անելու անհրաժեշտության ու պատեհության մասին  քննարկումներն այս օրերին  արդիական են: Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

«Այդպիսի խոսակցությունները հետամնաց երկրներին են հատուկ: Պիտի կոռուպցիայի դեմ պայքարենք:  Անիրավ ուղիներով հարստանալն, անշուշտ, անընդունելի ու բացասական երևույթ է:  ՀՀԿ-ականներն էլ պիտի պայքարեն այդ չարիքի դեմ:  Դրա դեմ անշուշտ, ակտիվ պայքար պետք է մղել, պարզապես այդ կոչերից բոլշևիզմի հոտ է գալիս››, – ասաց Կարինե Աճենյանը:

Կարինե Աճեմյանն ընդգծեց՝  նմանատիպ բացասական երևույթների դեմ պետությունն ակտիվորեն պիտի պայքարի, պարզապես ‹‹կուլակաթափ անել››  տերմինն այս պարագայում գործածելը ճիշտ չէ, քանի որ դա հարիր չէ ոչ մի ժողովրդավար երկրի:

‹‹Կան մարդիկ, որ չեն էլ խոսում այդ մասին, բայց բանակի համար շատ բան են անում, ձեռք են մեկնում Արցախին: Քաղաքակիթ երկրում այդ տերմինը չի օգտագործվում: Բնականաբար, պիտի արմատախիլ անենք կոռուպցիան, մանավանդ, եթե մենք անվտանգության խնդիր ունենք: Պիտի հասկանանք՝ մեր բյուջեի ամեն լուման էլ կարևոր է››, – ասաց Կարինե Աճեմյանը:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ մեզ հետ զրույցում ընդգծեց.

«Որևէ երկրում արդար ճանարարհով հարստացած մարդկանց դեմ պայքարը լավ բանի չի բերել որևէ երկրում: Դա բոլշևիզմ է: Իսկ եթե մարդիկ հարստությունը ձեռք են բերել անարդար ճանապարհով, ուրեմն, միանշանակ, դրանց դեմ կարելի է պայքարել: Եթե ամեն ինչ օրենքով է, լավ, իսկ եթե ոչ, պետք է պատժվի դա՝ ըստ օրենսդրության համապատասխան դրութների»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ