24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ֆինանսավորում ենք մեր տղաներին խոշտանգողներին» /վիդեո/

«Անգամ Ռուսաստանը, ով Թուրքիայի համար կարևորագույն գործընկեր էր դադարեցրեց առևտուրը Թուրքիայի հետ: Թուրքիայից ապրանք բերելով մենք հարյուր հազարավոր դոլարներով լցնում ենք թուրքիայի բյուջեն և խթանում նրանց տնտեսության զարգացմանը: Պետք է կտրականապես հրաժարվել թուրքական ապրանքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Մանասերյանը նկատեց, որ տեղական արտադրանքը զարգացնելու պոտենցիալ կա, սակայն այս ուղղությամբ  դեռ աշխատանքներ պետք է տարվեն:

Նրա խոսքով՝  այստեղ մեծ անելիքներ ունեն պետություն  և քաղաքացիական հանրությունը:

«Թիկունքում մնացած արատների դեմ մենք պետք է պայքարենք ու հանենք մեր միջից ներքին  թշնամուն: Անկախության տարիներին մենք ունենք 7-8  միլիարդ դոլարի ներմուծում՝ Թուրքիայից»,-նկատում է տնտեսագետը:

Տնտեսագետը խնդրում է բարոյականը կարևորել նյութականից.« Այդքան խոշտանգված երիտասարդներ ունոցանք, պետք է հասկանալ, որ մեր գումարով զինում ենք թշնամուն: Թուրքականը առնելով դուք ֆինանսավորում եք ԻԳԻԼ-ը»,-փաստում է Թաթուլ Մանասերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ