29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետի որդու անունից գումարներ են շորթում

1438851366-8486

Սյունիքում խարդախության նոր տեսակ է զարգանում. ոչ ավել, ոչ պակաս՝ մարդկանցից գումարներ են հափշտակում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն օգտագործելով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին արդեն գրանցվել է մի քանի դեպք, երբ ոմն մեկը զանգահարել է տարբեր անձանց, ներկայացել որպես մարզպետի որդի Տիգրան Խաչատրյան եւ գումար ուզել։ Ընդ որում՝ ամեն անգամ պատճառը տարբեր է եղել, թերեւս պայմանավորված խարդախության  զոհի ով լինելուց։

Մի դեպքում զանգել են մտավորականի եւ ասել, թե Գորիսի բանկոմատը կողոպտել են, ջարդել և որ ինքը չի կարողանում իր գումարը կանխիկացնել, ապա նաև խնդրել է իր հաշվի համարին փոխանցել 50.000 դրամ:

Մեկ այլ դեպքում զանգ է ստացել տնտեսվարող սուբյեկտը, թե Երևանից ԼՂՀ սնունդ տեղափոխող մեքենան վերանորոգելու համար անհրաժեշտ է 60.000 դրամ և խնդրել է նշված գումարը իրեն փոխանցել տերմինալի միջոցով: Վերջին դեպքում տնտեսվարողն առանց վարանելու գումարը փոխանցել է, ի վերջո խոսքը գնացել է Արցախ սնունդ տեղափոխող մեքենայի մասին եւ ամենեւին էլ չի փորձել հասկանալ, թե ինչու պետք է 60.000 դրամի համար իրեն զանգեր Տիգրան Խաչատրյանը, ինչ է այդքան գումար նրա բանկային քարտում չկար կամ արդյոք վերջինիս համար դժվար էր նույն այդ մեքենան ուղարկել Գորիսում գործող որեւէ վերանորոգման սրահ՝ հանձնարարելով արագ վերանորոգել այն։ Իհարկե հաջորդ օրն արդեն հասկացել է, որ իրեն խաբել են եւ Սուրիկ Խաչատրյանի որդին չի եղել այդ զանգի հեղինակը:

Մյուս դեպքում քաղաքացին ավելի տրամաբանական է մոտեցել հարցին եւ  գումար չի փոխանցել՝ գիտակցելով, որ ինչ-որ մի բան այն չէ։ Հնարամիտի խարդախության թակարդում հայտնված քաղաքացիները դիմել են իրավապահներին։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ