25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Էկոնոմիկայի նախարարությանգործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

·         Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:

·         Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:

·         Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:

·         Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:

·         Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:

·         Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:

          Արձանագրված դրական զարգացումներ

·         2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

·         Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:

·         Նախարարությունը քաղաքացիների կողմիցստացելէ 56 շնորհակալականնամակներ «Թեժ գիծ» ծառայությանկողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:

·         Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբորդեգրածպետական քաղաքականությունը:

Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Գյուղատնտեսությաննախարարությանբաժինը։

Պաշտպանի աշխատակազմ

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ