28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ի՞նչ հողեր, ի՞նչ փախստականներ … Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը»

Bako-Sahakyan1

Ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականը մի  հոդված հրապարակեց, որտեղ նշվում է, թե Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջում լինի։  «Իզվեստիա»-ն նաև որոշ մանրամասներ է հայտնել կարգավորման ռուսաստանյան ծրագրից, ըստ որի՝ հարկավոր է Ադրբեջանին վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապահովել սահմանների բացումը, վերադարձնել տնտեսական կապերը: Հետագայում,  երբ կրքերը հանդարտվեն, հարկավոր է Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ ռուսական լրատվամիջոցի կողմից դաշտ նետված վերոնշյալ կետերին՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց.

«Հիմա շատերը շահարկումների են ենթարկում այդ թեմաները և սենսացիա են փնտրում: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հողեր, ի՞նչ փախստականներ … Պատերազմը նոր է ավարտվել, դեռ պիտի մարսենք այս ամենը»:

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ արցախյան կողմը բանակցությունների պատրաստ է, պարզապես բանակցությունների ֆորմատն էլ պետք է վերականգնվի:

«Պիտի կարգավորվեն բոլոր խնդիրները՝ քաղաքական, ռազմական, մարդասիրական, հստակեցվեն սահմանները … Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը: Դա երկարատև գործընթաց է: Չենք կարող երկու վայրկյանում պերեստրոյկա անել, որոշումներ ընդունել»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ