19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր /վիդեո/

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները:

Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը բանակ զորակոչվեց 2015թ. հունվարի 27-ին:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը բուհական կրթությունն ընդհատել է՝ նախ կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:

«Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը: Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ»,-պատմում է կրտսեր սերժանտը:

Մանրամասնը՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ