23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի գոռա. փոխգնդապետը՝ իրավաբանին /վիդեո/

«Պարոն գնդապետ թույլ տվեք մոտենանք դեսպանատանը և ասենք մեր ասելիքը : Մենք խոստանում ենք ձվեր չնետել  ու ավելորդ քայլեր չձեռնարկել»,-այսօր ՌԴ դեսպանատան մոտ կայացած «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քայլերթ-ակցիայի ժամանակ ոստիկանությանը դիմեց իրավաբան Հայկազ Մակարյանը:

«Ձեր կոչը այստեղից ասեք ու գնացեք»,-պատասխանեց ոստիկանը: Ոստիկանների և ակտիվիստների խոսակցությունը գնալով թեժացավ:

«Մի գոռացեք ու մի խախտեք օրենքը»,-ասաց փոխգնդապետը:

Ցուցարարները խոստացան հաջորդ անգամ ավելի կտրուկ քայլերի դիմել:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ