24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը երբեք խնդրի ռազմական լուծման մասին չեն խոսել․ Շարմազանով

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Բոլորը պետք է հասկանան, որ հիմնախնդիրները բացառապես խաղաղ կերպով պետք է լուծվեն։ Եվ երկրորդ՝ բոլոր ժողովուրդները եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավունք ունեն անկախ ու ազատ լինել։ Մենք կողմ ենք երկխոսության եւ խաղաղ կարգավորման»,- ասել է նա, գրում է РИА Новости-ն։

Շարմազանովը նշել է, որ ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը երբեք խնդրի ռազմական լուծման մասին չեն խոսել։

Շարմազանովը նաեւ ասել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում միակողմանի մոտեցում ունի։ Նա նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որ հավանության է արժանացրել ադրբեջանական ղեկավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի հարցում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ