25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

10-ամյա անպտղությունից հետո. առաջին տիկնոջ հետ /վիդեո/

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին:

Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո:

Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 տարի: Սակայն տաս երկար տարիների ընթացքում հույսն այնուամենայնիվ չէր կորցրել: Դիմելով տարբեր բժշկական կենտրոններ Բաբուջյանները ի վերջո ընտրեցին “Շենգավիթ” ԲԿ-ը, որտեղ «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ և Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ Կարինե Կիրակոսյանի և “Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից լույս աշխարհ եկան զույգ հրաշքները՝ Գարիկը և Մելանյան:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փոքրիկներին նվիրեց խորհրդանշական անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 201 երեխաներ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

2(4)

3(3) (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ