19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներող կլինես, մայրիկ … Ղարաբաղը եղբորիցս էլ թանկ է

Դժվար ու ծանր է հիշում վերջին բաժանումը Դուշման Վարդանի մայրը: Շահումյանը ընկնելու գիշերն էր: Դրսից տուն եկավ ահաբեկված: «Մայրիկ, Շահումյանն ընկավ»: Ու սկսեց պայուսակը հավաքե| Ուսապարկը ձեռքին տեսնելով, մայրն ասում է.

-Վարդան, չէ՞ որ խոստացել էիր, որ Շուշին ազատագրելուց, Լաչինով տուն գալուց հետո այլեւս անելիք չունես Ղարաբաղամ: Իսկ դու նորից պատրաստության մե՞ջ ես:

Ուսապարկը հագնելով որդին դառնորեն նայել է մոր աչքերին ու ասել.

– Մայրիկ, աշխարհում ամենաթանկը Տիգրան եղբայրս է ինձ համար,- ձայնը փոքր-ինչ բարձրացնելով շարունակել,- իսկ Ղարաբաղը եղբորիցս էլ թանկ է: Ղարաբաղ կորցնելով, Հայաստան ենք կորցնում: Այնպես որ, ներող կլինես, մայրիկ, չգնալ չեմ կարող…

Հատված «Մեր պապեր, Շուշին ազատագրված է: Հանգստացեք» գրքից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ