20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սենսացիա. “Facebook”-ը բացահայտում է մարդու սեռական կողմնորոշումը /վիդեո/

Խոշոր ուսումնասիրության արդյունքում, որն  անց է կացվել ստուգելու համար, թե որքանով է  “Facebook“-ում ինֆորմացիան պաշտպանված, պարզվել է, որ նույնիսկ այն տեղեկությունները, որոնք օգտատիրոջ էջում գրանցված չեն, կարող են հեշտությամբ հայտնի դառնալ:

Ուսումնասիրվել են 58 հազար օգտատերեր, որի հիման վրա էլ եզրակացություններ են արվել այն ինֆորմացիայի վերաբերյալ, որն օգտատիրոջ էջում չի ներկայացվում: Արդյունքները բավականին տպավորիչ են: 88 տոկոսով ճշգրտորեն որոշվել է տղամարդկանց սեքսուալ կողմնորոշումը, 95 տոկոսով գիտնականները գուշակել են ռասայական համակրանքը, 80 տոկոսով` կրոնական եւ քաղաքական աշխարհայացքը, 62-75 տոկոսով ճշգրտորեն բացահայտվել են անհատի տեսակը եւ էմոցիոնալ կայունության մակարդակը: 

Facebook“-ի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունը եւս մեկ անգամ բարձրացնում է այն հարցը, թե որքան անպաշտպան է ինֆորմացիան  համացանցում: Գիտնականները նույնիսկ նման օրինակ են բերել, երբ իրենց հաջողվել է բացահայտել օգտատիրոջ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, չնայած  որ նա համառորեն փորձել է թաքցնել դա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ