19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը` 25-րդն է

Աշխարհի 117 երկրների ցանկում իր անվտանգությամբ Հայաստանը 25-րդ տեղում է։

Numbeo-ի պատվերով հրապարակվել է Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության եւ ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ եւ վտանգավոր։ Այս մասին հայտնում է Numbeo-ի պաշտոնական կայքը։

Հրապարակված զեկույցի համաձայն՝ որտեղ ներկայացված են աշխարհի 117 երկրներ, Հայաստանը գտնվում է 25-րդ հորիզոնականում, ըստ որի, մեր երկրում քրեածին իրավիճակը գնահատվում է 31,11 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 68,89 տոկոս։ Հայաստանին իրենց ցուցանիշով շատ մոտ են Իսրայելը, Կիպրոսը, Նիդերլանդները, Լեհաստանն ու Իսպանիան։

Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է (6-րդ հորիզոնական), որտեղ անվտանգության ինդեքսը կազմում է 77,84 տոկոս։ Իսկ Ադրբեջանը գտնվում է 31-րդ հորիզոնականում, որտեղ անվտանգության ինդեքսը 67,61 տոկոս է։

Ռուսաստանը այս առումով ավելի անմխիթար վիճակում է (68-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 47,31 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 52,69 տոկոս։

Հետխորհրդային երկրներից ամենավտանգավորը համարվում է Ուկրաինան, որը հանգրվանել է 74-րդ հորիզոնականում։

Մեր հարեւան Թուրքիան եւս մեզնից ավելի վատ վիճակում է (47-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 39,43 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 60,57 տոկոս։ Իրանն ավելի վատ վիճակում է (82-րդ տեղ), որտեղ քրեածին իրավիճակը գնահատվում է 52,37 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 47, 63 տոկոս։

Աշխարհում ամենաապահով երկիրն, ըստ այս ցանկի, Հարավային Կորեան է, որտեղ հանցագործության ինդեքսը գնահատվում է 14,31 տոկոս, իսկ անվտանգությանը՝ 85,69 տոկոս։ Հարավային Կորեային հաջորդում են Սինգապուրը, Ճապոնիան, Հոնկոնգն ու Թայվանը։ Վրաստանը 6-րդ տեղում է հայտնվել։

Հրապարակված տվյալների համաձայն՝ աշխարհի ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Վենեսուելան, որտեղ հանցավորության ինդեքսը 84,44 տոկոս է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 15,56 տոկոս։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ