25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‹‹Կեղծ սրտացավություն մի թատերականացրեք››

Այ սիրելիներ եւ՝ ոչ այնքան, ախր ինչու եք դարձել էսքան շատախոս, մի տեսակ ‹‹խելոք›› եք ներկայանում, խելք եք սովորեցնում, ամպագոռգոռ բաներ եք ասում, իբր դուք ամենանխոցելին եք ու ամենաճի՞շտը, մեկը դնի ու հարցնի՝ իսկ այդպես գրողներդ, առավոտից-իրիկուն սոցցանցերում դեգերողներդ անձամբ, ձեր ձեռքով, ձեր մեծ կամ փոքր աշխատավարձից, ձեր եղած ու չեղած հնարավորություններից ի՞նչ եք տվել Արցախին,զինվորին, երկրին, էս ինչ համատարած ‹‹խելոքների›› շքերթ է սկսվել, էսօր էլ կարդում եմ, մեկը ‹‹սուս›› մնալու կոչ է անում, հա, լավ կոչ է, բայց, հարցն այն է՝ իսկ ովքեր են անում էդ կոչը, ովքեր են լարված օրերին գնում Ղարաբաղ, չգիտեմ ինչ անելու, հետո էլ հերոսանում․․․

էս օրերին Արցախ չեմ գնացել, կարող էի գնալ, չեմ գնացել, նախ, որպեսզի պարապ-սարապ այնտեղ գտնվողների ջրաղացին ջուր չլցնեմ, եւ հետո՝ որովհետեւ գիտեմ, այնտեղ գործ անողներին խանգարել, ոտքի տակ ընկնել չի կարելի․․,
Բայց դե, իրոք՝ լռեք էլի, թող լռեն նաեւ նրանք, ովքեր ասում են՝ սուս մնացեք, նաեւ՝ ես եւ բոլորը․․

Մի մտահոգվեք, կեղծ սրտացավություն մի թատերականացրեք, գործ անողները անում են իրենց գործը, հիմա այլ խնդիրներ կան՝ կարո՞ղ եք, գնացեք զոհված զինվոների տները, օգնեք, ձեր եղած ու չեղած փողերից ամեն ամիս մի քիչ գումար փոխանցեք, բայց այնպես որ չվիրավորեք մարդկանց, նրանց ցավին նոր ցավ չավելացնեք․․․ Կարո՞ղ եք, արեք, չե՞ք կարող, հասկանում եմ, բայց մեծ-մեծ մի խոսք, խելք մի սովորեցրեք, մի արեք , քանի որ դուք դա չունեք եւ չեք կարող, օրվա համար բավական է իր ցավը․․

Հ․Գ․Գիտեմ, ինքս իմ ասածներին կարծես հակասում եմ սա գրելով, բայց դե, մենք էլ մարդ ենք, ինչ զիբիլ ասես կարդում ենք ստիպված,եւ պիտի արձագանքենք, հակառակ դեպքում ստացվում է՝ ով ինչ գրեց, վերին ատյանի ճշմարտության գիտակն է, այդպես չէ, սթափվեք, կա նաեւ լրջանալու պահը եւ սա հենց այդ պահն է․․․․ Գրում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ