19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոնին հաճելի էր եւ առաջարկեց. 168 ժամ

“Առաջարկը եղել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նա շատ է ցանկանում, որ ես լինեմ ավագանու շարքերում եւ իմ մոտեցումներով օգտակար լինեմ քաղաքապետարանի աշխատանքներին: Մեր խոսակցություններում ես հասկացրել եմ քաղաքապետին, որ իմ ձգտումն է` միշտ տեսնել լավը, եւ եթե դա չի լինի, ես կլինեմ առաջին պայքարողը:

Որքան հասկացա, այդ մոտեցումը շատ հաճելի էր նրան եւ նա կցանկանար, որ հենց այդպիսի մարդիկ համալրեին ավագանու շարքերը, որոնք կպաշտպանեին հասարակության շահերը: Ես ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել որեւէ հարցում”,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀկ համամասնական ցուցակը երկրորդ տեղի համարը զբաղեցնող` Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, պատասխանելով հարցին, թե ով է իրեն առաջարկել զբաղեցնել այդ տեղը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ