19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն Արցախի` Հռիփսիմե Խուրշուդյանը չեմպիոն է

Հռիփսիմե Խուրշուդյանը քիչ առաջ դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի չեմպիոն:

Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը առաջին տեղում էր թե պոկում եւ թե հրում վարժություններում:

Ծանրամարտի կանանց Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունից հետո հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին:

«Ես նույնպես միանում եմ իմ ընկերների բարեմաղթանքներին եւ իմ 2 հաղթանակները նվիրում եմ Արցախում զոհված բոլոր մեր հայ զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր մարտնչում են: Մեր զինվորներին եմ նվիրում: Ողջունում եմ բոլորիդ»,- իր ելույթից հետո եթերում ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը (Աննա Գովելյան, 53 կգ, Իզաբելա Յայլյան, 58 կգ, Քրիստինե Պետրոսյան, 63 կգ, Նազիկ Ավդալյան, 69 կգ, Սոնա Պողոսյան, 75 կգ, Արփինե Դալալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, 75+ կգ, գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Հռիփսիմե Խուրշուդյանի պես Եվրոպայի չեմպիոն հռչակվել էր նաեւ Նազիկ Ավդալյանը, որը եւս հաղթանակը նվիրել էր Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ