25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք երգչուհին հայկական դրոշի գույներով զգեստ է կրել, ինչը զայրացրել է ադրբեջանցիներին

Թուրք հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Հադիսեի՝ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ կրած զգեստը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը:

Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մրցույթը վարելիս Հադիսեն կրելիս է եղել բազմագույն գծավոր զգեստ, որի վրա ուշադրություն է գրավել Հայաստանի եռագույն դրոշը հիշեցնող գունային հորիզոնական շերտերի (նարնջագույն, կապույտ, կարմիր) հաջորդականությունը:

Հայկական դրոշի գույներով այդ զգեստը չի վրիպել ադրբեջանցիների ուշադրությունից: Ադրբեջանական մամուլում հաղորդավարուհու զգեստը լայնորեն քննարկվել ու քննադատվել է: Մասնավորապես ընդգծվել է այն հանգամանքը, որ «հայկական» զգեստով Հադիսեն ներկայացրել է ազերի երգչուհու ելույթը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ