28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցավակցել է Դաշնակցությունը

image_17902

Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչեւ վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին:

Ցավակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին:  

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ