19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա Ձեր ձեռքի տակ անվավերության հիմքեր չունե՞ք. Րաֆֆի Հովհաննիսյանի ներկյացուցչին

 ‘’Դուք չունե՞ք հիմքեր, գտնում եք, որ եթե ընտրական հանձնաժողովները պատշաճ գործեին կունենայի՞ք: Հիմա Ձեր ձեռքի տակ անվավերության հիմքեր չունե՞ք’’,-Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն այս հարցադրումն ուղղեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանին` հավելելով, թե հարցադրումն անում է, ելնելով վերջինիս խոսքերից:

‘’Պատշաճ չգործելու ապացույցները այդ տոկոսային թվային տվյալներն են եւ դրանց վերաբերյալ ապացույցները, որ ներկայացրել ենք, իսկ դա ապացույցն է այն բանի, որ Սահմանադրության երկրորդ եւ չորրորդ հոդվածների հիմքերը խախտվել են: Այդ հիմքով ենք մենք գտնում, որ պետք է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները’’,-արձագանքեց փաստաբան Մեժլումյանը` նկատի ունենալով այն ընտրատեղամասերը, որոնցում հաղթել է գործող նախագահը եւ որոնցում, ի տարբերություն մյուս տեղամասերի, քվեարկության մասնակցության:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին եւս մի քանի հարցեր ուղղվեցին: Այժմ ձայնը տրվել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ