24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը կիրառել է զինուժ, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ 1 զինատեսակներ. հայկական կողմը ռուս գործընկերներին որոշ փաստեր հիշեցրեց /վիդեո/

Այս պահին ԱԺ-ում ընթանւմ է  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը:

Նիստի սկսվելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված քաջարի  հայորդիների հիշատակը:

«Միջխորհրդարանական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերություններում ունի կարևոր նշանակություն: Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված գործողություններ է իրականացրել ԼՂՀ նկատմամբ: Ադրբեջանը կիրառել է զինուժ, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Սմերչ և ՏՕՍ-1 զինատեսակներ», – ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանն ընդգծեց՝  գործընկերների հետ շփումներում հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Ադրբեջանն ագրեսոր երկիր է ու վտանգհավոր, բայց, ցավոք, ագրեսորին ոչ մի կողմ չզսպեց:

«Հարգելի՛ ռուս գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելենք ԼՂՀ, տեսնենք պատերազմի հետքերը ու լսենք միչև հիմա շարունակվող  կրակոցների ձայները:
ԼՂՀ բնակիչների նկատմամբ իրականացվածը չի տարբերվում ահաբեկիչների իրականացրած դաժանություններից: Ադրբեջանցիներն անարգել են զոհված զինվերներին, գլխատել մարդկանց, դա տարածել սոցիալական ցանցերում:

Ցավոք, միջազգային հանրությունն այս իրադարձություններին հասցեական գնահատական չտվեց: Միևնույն ժամանակ, ռուսաստանցի  որոշ պաշտոնյաների անհեռատես ու անզգույշ հայտարարությունները, արդարացիերեն, բացասական արձագանք ստացան հայ հասարակության շրջանում››, – ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ընդգծենք՝ այս բավականին կոշտ քննադատությունները լսելուց ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր ելույթում  չանդրադարձավ դրանց: Փոխարենը վերջինս պատմեց, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն որքան լավ են համագործակցել, քանի համալսարան են բացել:

Տեղեկացնենք՝ նիստի շարունակությունը դռնփակ է լինելու: Մանրամասների մասին կարդացեք մեր հետագա հրապարակումներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ