20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն մտահոգ է

՛՛Մենք գնում ենք մեր որդեգրած ճանապարհով: Մեզ ոչ թե հետաքրքիր է քաղաքային իշխանությունը, այլ մեր ծրագրի մի ահռելի մասն է կազմում քաղաքի, համայնքի զարգացումը: Բնական է, որ պիտի պայքարենք առավելագույնին հասնելու համար՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում ունի այնպիսի վստահություն, ինչպիսին ուներ նախագահական ընտրություններում:

Սահակյանը նշեց, որ նախագահական ընտրություններում իրենք հուսախաբ  չեն եղել: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներին. ըստ Գալուստ Սահակյանի` եթե ընտրություններին մասնակցեին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդը, ՀՅԴ-ն թեկնածու առաջադրեր, Հովհաննիսյանն այդքան ձայն չէր հավաքի: ՛՛Կասկածում եմ, որ այդքան էլ հավաքեր, եթե ինչ-ինչ օժանդակություններ չլինեին՛՛,-նշեց նա:

Հարցին, թե մտավախություն  չկա, որ այս ուժերը հիմա կարող են առաջադրվել կամ միավորվել և առավելագույն արդյունքների հասնել, Սահակյանը պատասխանեց. ՛՛Մեր մտավախությունը մի բանում կարող է լինել, որ այնպիսի ուժեր չտնօրինեն Հայաստանում, որոնք այլ կարծիք ունեն մեր ազգային ամբողջական համակարգի նկատմամբ: Մյուս բոլոր դեպքերում, մենք որևէ մտավախություն չունենք:

Մենք մրցակիցներ ենք, մրցակցում ենք: Ինչ մտավախություն, այլ մտահոգություն ունենք, որ ավելորդ բաներ չարվեն, ավելորդ գրգռվածություն չառաջանա, որ ընտրությունները լինեն մրցակցային՛՛:

՛՛Այնպես չէ, որ մենք Աստծո թևերով եկել ենք և հրեշտակապետություն ենք ստեղծելու, բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են և ես շատ ողջունում եմ, որ ավելի համակարգված են գնում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՛՛,-հավելեց նա:

Պատգամավորը տարօրինակ չի համարում այն, որ ՀՀԿ-ի ցուցակում երկրորդ ու երրորդ տեղերն զբաղեցնում են Սմբատ Լպուտյանն ու Հովհաննես Թոքմաջյանը, քանի որ մտավորականները ևս պետք է ընդգծված լինեն ավագանու կազմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ