29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրապետականը›› ողջունում է /վիդեո/

«Նիստի ընթացքում, բնականաբար, անդրադարձել ենք 4-օրյա պատերազմին, դրա թողած հետքերին: Երկիրը վերադառնում է բնականոն կյանքին››, – քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն` ընդգծելով՝ այս օրերին տեղի ունեցած անօրինակ կոնսոլիդացիան ողջունելի էր.

«Արդեն Երևան են վերադարձել խորհրդարանական բոլոր ուժերի, ֆրակցիաների ներկայացուցիչները: Այս համախմբումը երկրի ղեկավարի, իշխանության շուրջ ոգևորող էր: Պետք է ձգտենք, որ այդ միաբանությունը շարունակվի նաև ներքաղաքական հարցերում››, -ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև «Նոր Հայաստան» ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունը, թե ոչ ադեկվատ մարդու շուրջ պետք չէ է համախմբվել /նկատի ունի նախագահ Սարգսյանին-խմբ./:

«Ես կարծում եմ, որ ծայրահեղական հայացքները դեմոկրատական երկրներում կարող են լինել, բայց այդ հայացքները կիսողները քիչ են: Նմանատիպ արտառոց գնահատականներ հնչեցնելն ընդամենը փորձ է, որ մարդիկ ուշադրություն գրավեն, առանձնանան մյուսներից սուր ու հնչեղ հայտարարություններով», – ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխոսնակն անդրադարձավ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել. «Ինչ վերաբերվում է ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, որը կոպիտ է ու անընդունելի, այդ հայտարարությունը մեկ ժամ հետո ջնջված էր համապատասխան էջից: Կնշանակի` ՌԴ-ում բարձրաստիճան կոլեգաների շրջանակում եւս դա լավ չի ընդունվել: Եթե ընդունվեր դրական, ապա այդ հայտարարությունը ջնջված չէր լինի այդ էջից»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ