24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չինաստանից մեղրը 1000 դրամով են բերում, 3000-ով արտահանում. ինչո՞ւ

 ՛՛Օրգանական մեղվամթերքի պահանջարկը միջազգային շուկայում բարձր է և այժմ ճիշտ ժամանակն է նախաձեռնել Հայաստանում օրգանական մեղրի և մեղրամթերքի զարգացումը: Օրգանական մեղավապահությունը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար, որը կարող է խթանել մեղվապահության զարգացումը երկրում կամ նոր շուկաներ ստեղծել՛՛:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛ԷԿՈԳԼՈԲ՛՛ ՍՊԸ օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի սերտիֆիկացնող մարմնի գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանը: Նրա խոսքով՝ այս զարգացման համար նախ և առաջ կարևոր է այն, որ մեղվապահներն օգտվեն սերտիֆիկացման ծառայություններից:

Մեղվաբուծության ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանի կարծիքով` լավ որակի մեղվամթերքի համար անհրաժեշտ են մեղվափեթակներ, ինչպես նաև պետք է զերծ մնալ մեղուների քիմիական միջոցներով բուժումներից: Նազարյանի խոսքով՝ հենց այս միջոցների պատճառով է անկում ապրում մեղվաբուծությունը Հայաստանում:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Չինաստանից Հայաստան ներկրվող մեղրն արժե հազար դրամ, իսկ Հայաստանից արտահանվող մեղրը գնահատվում է երեք հազար, Նազարյանն արձագանքեց.

՛՛Տրամաբանական է : Մեր մեղրը նույնիսկ ձրի ենք տալիս: Չինաստանն արտադրում է ոչ հասունացած մեղր: Մեր արտադրած մեղրի որակն իրեն հավասարը չունի՛՛:

Նունե Դարբինյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում ամենամրցունակ գներն են առաջարկում Չինաստանը և Արգենտինան, իսկ Հայաստանը կարող է մրցակցել միայն օրգանական մեղվի շուկայում:

՛՛Միայն օրգանական մեղվի շուկան է, որտեղ կա պահանջարկ և որտեղ մենք կարող ենք մուտք գործել: Մեր մեղրը յուրահատուկ մեղր է, սակայն ավելի բարձրարժեք է, այդ պատճառով էլ առաջարկում ենք օրգանական մեղվաբուծության անցնել՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ