25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«էս դիրքը հանձնողի մերը … »

– Կամանդիր մի տեսակ ես, ինչա՞ եղել:

– Բան չէ , նորմալա ամեն ինչ, մի հատ աղը տուր:

– Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:

– Ըհը , եթե կես ժամ ձգենք…

– Ինչ՞

– Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:

– Չէ , չէ …
….
– Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք

– Ես կպատասխանեմ , թողեք… լսում եմ

– Կամանդիր , շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են

– Ընդունեցի …. տղերք , հելեք , դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ , չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:

– Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամանդիր ջան, չմտածես:

– Պարոն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս…

– Քանի՞ հոգի են :

– Թիվը չեմ իմանում , բայց շատ են:

– Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք , գալիս ենք:

– Լսում եմ !
….
– Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:

– Կամանդիր , բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի …

– Ասում եմ չկրակեք հանկարծ , տղերք ջան, չանեք տենց բան , թողեք թող գան , չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան , չկրակեք , հանգիստ, մի լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք….

– Արդեն շատ մոտիկացան կամանդիր:

– Ձեն մի հանեք, թողեք գան:
….
– Ովա՞ տենում վերջը երևումա, սաղ հավաքվեցին , թե էլի են գալիս:

– Սաղ եկել են , հետևից էլ մարդ չկա:

– Դե որ սաղ եկել են , գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն Հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու , գյուլեք:

– Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:

– Տնաշենները ինչ էլ շատ են :
….

– Լսում եմ պարոն գնդապետ

– Տղես վիճակը ոնցա՞ , գալիս ենք արդեն շուտով կհասնենք

– Դեռ դիմանում ենք, շատ են , շնից շատ են , վիրավոր ունենք, բայց մեզնից լավա կռվում:

– Գալիս ենք տղերք, հասնում ենք

– Չուշանաք , խնդրում եմ :
….
– Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:

– Կամանդիր , էն գռանատը մոտդա՞

– Հա խի՞

– Հեչ , ուղղակի…

– Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:

– Իջնելը ավելի դժվարա , քան ստեղ մնալը, իջնել չկա:
….
– Պարոն գնդապետ……

– Ասա տղես , երկու րոպեից հասնում ենք , ասա՞:

– Պարոն գնդապետ…. խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում….

– Ասա լսում եմ , ասա ձենդ ինչիա՞ կորում , խոսա մի անջատի

– Էս դիրքում , իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես , որ էս դիրքը հանձնողի մերը….

– Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի….. պատասխանի տղես ՝ հրամայում եմ , պատասխանի……..

Աշոտ Ասատրյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ