25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տեգորս կինը հայտնի ավազակ է» /վիդեո/

Արաբկիր համայնքի 49 փողոցի 11 տան բնակիչ Ջեմմա Աճեմյանը արդեն 9 տարի պայքարում է արդարության հասնելու համար: Չնայած նրա բոլոր դիմումները մինչև օրս անարձագանք են մնացել, բայց նա չի կորցրել իր հույսը:

«Տեգորս կինը հայտնի ավազակ է: Առանց մեզ տեղեկացնելու մեր տունը սեփականացրել է ու միացնելով իր մասնաբաժնին` սեփականաշնորհման վկայական է վերցրել: Իմ երեխաներին ու ինձ, որ 50 տարի ապրում ենք մեր տանը, զրկում են տնից: Ամուսնուս եղբոր տղան անարդարությանը դեմ էր, ու նա մահացավ իր մեքենայի մեջ, բայց դա էլ մորը չստիպեց սթափվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ջեմմա Աճեմյանը:

Աճեմյանի փոխանցմամբ՝ ինքը տարիներ շարունակ դիմել է դատական ատյաններին, սակայն դատավորի թեթև ձեռքով անարդարությունն է գերակայել:

«Ամեն անգամ, որ գալիս եմ բարի մարդիկ ասում են՝ կօգնենք: Մի  անգամ էլ Սեյրան Օհանյանը աշխատակցին ասաց, որ վերցնի դիմումս և օգնի, քանի որ տղաս առաջին գծում է կռվել, բայց հետո ոչ մի բան չեղավ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ