19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անկախ արդյունքից

Ազգային ժողովի «Հայրենիք»  խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը դրական է  համարում նախկին եւ ներկա նախագահներ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

«Քանի որ ես աշխատել եմ և՛ Տեր Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի և՛ Սերժ Սարգսյանի հետ, շատ ոգևորված եմ զգում ինձ, երբ նախագահներն այս օրհասական պահերին հանդիպում են: Անկախ հանդիպման արդյունքից՝ հասարակությունը ոգևորվում է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Թովմասյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հանդիպում նախաձեռել, Արթուր Թովմասյանն ասաց. «Ամեն մեկն ինքն է որոշում ինչ ձևաչափով իր մասնակցությունը բերի  այս հարցերին»:

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքային փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Նալբանդյանն ընդգծել է՝  որոշ փաստաթղթերի շուրջ բանակցությունները չեն հաջողվել, դրանք փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակին,  ի պահ տրված չէ միայն Կազանի փաստաթուղթը:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արթուր Թովմասյանը նկատեց.

«Ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ Կազանի փաստաթուղթը,  առանց Արցախի իշխանությունների մասնակցության՝  սեղանի վրա է մնալու, ոչ  մի հիմնական փաստաթուղթ չի աշխատելու»: Արթուր Թովմասյանն ընդգծեց՝ այն պահից ի վեր, ինչ Արցախը բանակցային սեղանի շուրջ չէ,  ողջունել է միայն այն փաստաթղթերը, որոնք ունեցել են  հումանիտար բնույթ՝ դիերի, գերիների  փոխանակում, դիպուկահարներին հետ քաշելու համատեղ որոշում:

«Լավ կլինի՝ Մինսկի խումբն էլ, Ադրբեջանն էլ հասկանան՝ Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում», – ասաց Արթուր Թովմասյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ