20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անսպասելի նորությունը կարող է սպանել մարդուն

Ադրենալինի կուտակումն անսպասելի նորությունից հետո, նույնիսկ եթե դա լավ նորություն է, կարող է խնդիրներ առաջացնել: Այսինքն, շոկը կարող է մահացու լինել եւ կարեւոր չէ` ինչն է դրա պատճառը` հարազատ մարդու կորուստը, թե վիճակախաղում մեծ գումար շահելը:

Նման եզրակացության են եկել Ռոստոկի Համալսարանական կլինիկայի գիտնականները` ուսումնասիրելով իրենց հաճախորդների հիվանդությունների պատմությունները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ անսպասելի բացահայտումները կարող են օրգանիզմի համար մահացու աղետ դառնալ, որը կոչվում է “կոտրված սրտի սինդրոմ”: Գիտնականների խոսքով` նորությունը կամ իրադարձությունը կարող են օրգանիզմում սթրեսի հորմոնների մեծ քանակություն առաջացնել, այդ թվում եւ ադրենալին, ինչը նեղացնում է գլխավոր զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին:

Դա իր հերթին խանգարում է սրտի գլխավոր պոմպային օղակի աշխատանքին` հանգեցնելով ռիթմի խախտման, ինչը տեղի է ունենում սրտի կաթվածի դեպքում: Մարդն սկսում է դժվար շնչել, զգացվում է սուր ցավ կրծքավանդակի շրջանում եւ թուլություն: Ոմանք մահանում են, իսկ նրանք, ովքեր ժամանակին բժշկական օգնություն են ստանում, կարողանում  են փրկվել:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ