20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն 1993-ից հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Աղքատության դեմ պայքարի միջազգային օր:

Օրը պատահական չէ ընտրված. 1987-ի հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ի նույն օրը  ստորագրվել է մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ծայրահեղ աղքատության, բռնության եւ սովի զոհերի հիշատակին: Հավաքվածները նշել են, որ աղքատությունը մարդու իրավունքները ոտնահարում է եւ որ հարկավոր է համատեղ ջանքերով հասնել նրան, որ այդ իրավունքները պահպանվեն:

2000-ին տեղի ունեցած Հազարամյակի գագաթաժողովին համաշխարհային առաջնորդներն իրենց առջեւ առաջադրանք դրեցին մինչեւ 2015-ը կրկնակի անգամ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց աղքատության ցուցանիշը: Այդպիսին են համարվում այն մարդիկ, ում օրական եկամուտը չի գերազանցում մեկ դոլարը: ՄԱԿ-ի տվյալներով` մոլորակի ավելի քան 6 մլրդ բնակչության կես միլիարդը սովի է մատնված, ընդ որում դրա մեկ երրորդը երեխաներ են:

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով Հայաստանում աղքատ է երեխաների ավելի քան 41 տոկոսը: 2011-ի տվայլներով` 300 հազար աղքատ երեխաների շարքում ծայրահեղ աղքատ է համարվում 27 հազարը: 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների 71 տոկոսը Հայաստանում աղքատ են համարվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ