20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես է կայացել Փարիզում /ֆոտո/

Մարտի 8-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Կանանց
միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ
երկրների վստահվել է ներկայացնել համապատսախան ռեգիոնալ խմբերը: Արեւելաեւրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների
 հարյուրավոր ներկայացուցչիներ։

Ցուցահանդեսին, որը տեւելու է մինչեւ մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաեւ Ֆրանսիան, Բոլիվիան,
Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը եւ Նիդեռլանդները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ