23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեփական աչքերով տեսավ. լատվիացի պատգամավորը ադրբեջանցիների «սև ցուցակում» /վիդեո/

Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր  Սերգեյ Պոտապկինը նպատակ ուներ Արցախում գտնել ճշմարտության բանալին:

«Եկել եմ ամեն բան սեփական աչքերով տեսնլու համար, քանի որ մենք իրավունք չունենք մամուլի և ինտեռնետի տրամադրած տեղեկություններով առաջնորդվելու»,-Ստեփանակերտում իր տպավորություններով կիսվեց  պատգամավորը:

Պոտոպկինը բառ առ բառ հիշում է իրենց տարածաշրջանում հայ եկեղեցու միակ հոգևորական հայր Խոսրովի նամակի տողերը:

Նշենք, որ պատգամավորների բարեկամական խմբին Արցախ է ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով փորձեց հնարավորինս ներկայացնել տիրող իրավիճակի ստույգ պատկերը:

Նշենք, որ  Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է իր «սև ցուցակում» ներառել ԼՂՀ «ապօրինաբար» այցելած  հույն և լատվիացի պատգամավորներ Գարիֆալի Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին.

«Մեր տվյալներով՝ վերոնշյալ պատգամավորներն ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ունակ են վնասել ադրբեջանա-հունական ու ադրբեջանա-լատվիական հարաբերություններին:

Այցն իրականացվել է տարածաշրջանի համար ոչ պարզ ժամանակում, երբ Ղարաբաղյան շփման գծում տեղի է ունեցել էսկալացիա: Մենք դա որակում ենք որպես սադրանք և մտադիր ենք նրանց ներառել Ադրբեջանի «սև ցուցակում»»,-ընդգծել է Գաջիևը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ