19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում զինվորները պաշտպանեցին հայ մնալու եւ ապրելու իրենց իրավունքը․ Ալան Մամիեւ

Ռուսաստանցի քաղաքագետ Ալան Մամիեւը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, գրում է geoclub.info-ն։

Նա մասնավորապես նշել է․

«Ղարաբաղը պարզապես իր անկախությունը չի, որ պաշտպանում է, Արցախի բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։ Ապրել բառի ուղիղ իմաստով, դա պարզապես խոսք չէ, դա փաստ է։ Բոլորը հստակ գիտակցում են, որ եթե Արցախն ընկնի, այնտեղ ցեղասպանություն տեղի կունենա, ինչպես դա պատահեց հայ ժողովրդի հետ ավելի քան հարյուր տարի առաջ։ Հայ ժողովուրդը դա գիտակցում է։ Այդ պատճառով էլ Արցախի ժողովրդի համար պետականության հարցը հասարակ քմահաճույք չէ, այլ հստակ գիտակցում, որ առանց պետականության այնտեղ կոտորած կսկսվի, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան կայսրության ժամանակ։

Ճանաչումն այստեղ տասներորդական հարց է, կարևորը կյանքն է։ Հենց դա էին պաշտպանում Արցախի մարտիկները տարիներ առաջ՝ ապրելու և հայ լինելու իրենց իրավունքը։

Ինձ համար այդ ամենը հասկանալի է նաեւ նրա համար, որ ես օս եմ, և նման իրավիճակ կարող է լինել նաև մեր՝ Հարավային Օսիայի մեր եղբայրների մոտ։ Մեր ժողովուրդը տեսել է այն, ինչ վերապրել է Արցախի ժողովուրդը։ Օսերը ևս հսկայական արյան գնով կարողացան իրավունք ստանալ ապրելու իրենց նախնիների հողում։

Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը փորձում են իրենց մոտ ազգային պետություններ կառուցել։ Սկզբունքը պարզ է՝ մեկ լեզու, մեկ ազգ, մեկ մշակույթ և այլն։ Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում կորցնել իրենց ինքնությունը, կամ պետք է հեռանան, կամ սպանվեն, ինչը մենք տեսանք Արցախում, Հարավային Օսիայում, Դոնեցկում, Լուգանսկում․․․»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ