20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախը միայնակ չէ. եվրոպացի պատգամավորները Ստեփանակերտում սեփական աչքով տեսան/վիդեո/

Ապրիլի 11-ին, Արցախում կայացավ  Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանիի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լեհսատան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում ընդգծեցին, որ եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ուղեկցում էր եվրոպացի պատգամավորներին իր խոսքում մասնավորապես նշեց. «Հայաստանի հանրապետությունը, որպես Արցախի պետության անվտանգության երաշխավոր, անելու է ամեն բան, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Արցախի հանրապետությունը: Ասված է` այն ինչը մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում և այս պարագայում մենք ավելի ուժեղացած ենք »:

ՀՀ ԱԺ փոխնախագահի փոխանցմամբ՝ ամեն բան արվելու է ամուր կապեր հաստատելու գործընկեր երկրների խորհրդարանների միջև: Շարմազանովն իր հիացմունքը հայտնեց Արցախ այցելած եվրոպացի գործընկերների  անաչառությամբ. «Քանի որ մարդիկ անտարբեր չեն արդար դատի և արդար պայքարի հանդեպ»:

Եվրոպացի պատգամավորները  վստահեցրեցին, որ իրենց այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։

68944347-f058-4ba4-8cd1-80e94ca004b8

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ