18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թալիշում զոհված Աբրահամը 4-ամսական երեխա ունի

Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանը Տափերական գյուղից է:

Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր. «4 ամսական երեխա ունի, շատ երջանիկ ընտանիք է, չնայած նրան, որ ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում»,-ասաց գյուղապետը:

Նա տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 18:00-ին տեղի կունենա Ռոբերտ Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը վաղը՝ 13:00-ին: «Գյուղում բոլորը նրան սիրում էին, բոլորի կողմից հարգված էր: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչ հանգամանքերում է Ռոբերտ Աբրահամյանը զոհվել: Ընտանիքի համար մեծ ու անդառնալի կորուստ էր»,-ասաց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվեկ է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ