25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը խաբել է Մոսկվային. Կոմանդոսը մանրամասնում է /վիդեո/

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պարզ ասաց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանը կռիվ չի ուզում: Իմ կարծիքով՝ իրեն ստիպեցին: Խաղ է գնում»,-հայտարարել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Արցախի հերոսի դիտարկմամբ` մենք խաղի մեջ ենք, բայց եթե միայն հայ-ադրբեջանական խաղ լիներ, Հայաստանը  կարող էր  լուծել:

Հարցին՝ ՌԴ-ն, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը հենց իրենց դեմ էլ կարող է գործածվել հարցին Արցախի հերոսը պատասխանեց. «Թուրքիան ու Ադրբեջանը ինձ շատ են «դուր գալիս» այս առումով: Սիրիայում քաոս ստեղծեցին, գցեցին ուրիշի վրա՝ ՌԴ-ի վրա, ինչ արեցին՝ գցեցին սրա-նրա վրա:

Ադրբեջանն անընդհատ ստում է, միջազգային հանրությունը կամաց-կամաց սկսում է հասկանալ իրենց սուտը: Նրանք խաբեցին ռուսներին,ասել էին, որ դա ժամանակակից զենք է, որը խոստացել են ՀՀ տարածքի վրա չօգտագործել: Հիմա թող Մեդվեդևը զանգի ու իր գործընկերների հետ հաշիվները լուծի, փաստ է, որ հերթական անգամ Ադրբեջանը ստոր քայլ է արել»,-ընդգծեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Մանրամասները տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ