29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելը ռմբակոծել է “Agence France Presse”-ի գրասենյակը

image_192

Իսրայելական 3 հրթիռներ են ընկել Գազայի կենտրոնում գտնվող 8 հարկանի բարձրահարկի վրա, որտեղ տեղակայված է “AFP”-ի գրասենյակը: Ըստ ականատեսների` հրթիռներն ավիրել են շենքի 6-րդ հարկը: “AFP”-ի աշխատակիցները, ովքեր այդ պահին 4-րդ հարկում գտնվող գործակալության գրասենյակում են եղել, չեն տուժել, գրում է “РБК” կայքը:

Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է հրթիռի հարվածը, սակայն նշել է, որ իրենք հարվածել են շենքի 7-րդ հարկը, որտեղ  ըստ իրենց աղբյուրների` գտնվում է “ՀԱՄԱՍ”-ի հետախուզական տվյալների հավաքագրման կենտրոնը:

Վնասվել է “Ալ-Ջազիրա” քաթարյան հեռուստաալիքի գրասենյակը:

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտել է ավիահարվածներն այն վայրերի վրա, որտեղ լրագրողեր են գտնվում: Ի դեպ, Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունն ավելի վաղ կոչ էր արել Գազայի հատվածում աշխատող լրագրողներին մոտ չգտնվել “ՀԱՄԱՍ”-ի գրոհայիններին եւ օբյեկտներին:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ