23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրամանատարն արտասվեց /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի՝ զոհված հրամանատար  Արթուր Ուդումյանի անունը կրող  դպրոցի տնօրեն Վազգեն  Զարգարյանը Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դասերից հետո ինքը ևս բարձրանում է դիրքեր և կանգնում սահմանապահ զինվորի կողքին:

«Կամավորական խմբեր ենք կազմել ու խմբերից մեկի հրամանատարը ես եմ: Անկախ տարիքից ու սեռից բոլորս պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանները: Այսօր մեր դպրոցի ավագ դասարանների երեխաները ամեն օր խնդրում են, որ իրենց դիրքեր տանենք»,-ասաց Զարգարյանը և հուզմունքը խեղդեց ասելիքը:

Վազգեն Զարգարյանը 1989-ից մինչև հրադադարի ավարտը պաշտպանել է հայրենի գյուղի սահմանները: Բազմազավակ հայրը իր երեխաների գիտակցության մեջ ամեն վարկյան հպարտությանը խառնված հայրենիք է ներարկում:

Զարգարյանը նշում է, որ այսօր հայրենիքից դուրս գտնվող չորաթանցիները վերադառնում են.« Կարևոր չէ որսորդական հրացանով ենք դիրքեր բարձրանում, թե ավտոմատով, քանի որ 90-ականներին մենք որսորդական հրացանով տանկեր էինք ոչնչացնում»,-եզրափակեց դպրոցի տնօրենը:

Մանրամասները՝տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ